Veon-ը $1,5 մլրդ-ի վարկ կստանա Սբերբանկից

05.06.2020 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Veon #Սբերբանկ #վարկ
Veon հեռահաղորդակցության հոլդինգն իր «դուստր» Veon Holdings B.V. ընկերության միջոցով 100 մլրդ ռուբլու (մոտ $1,5 մլրդ-ի) վարկային պայմանագիր է կնքել Սբերբանկի հետ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, միջոցները կուղղվեն Սբերբանկի նկատմամբ Veon-ի ընթացիկ պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաեւ համընդհանուր կորպորատիվ նպատակներին։

«Այս գործարքը կօգնի մեր հին հաճախորդին եւ գործընկերոջը վերաֆինանսավորել ընթացիկ պարտավորությունները Սբերբանկի նկատմամբ, ինչպես նաեւ կապահովի լրացուցիչ ֆինանսավորում բիզնեսի համար։ Բանկը վստահ է ընկերության երկարաժամկետ ռազմավարության ճիշտ ուղու մեջ եւ լիովին սատարում է իրեն իր ցանկության մեջ՝ օպտիմիզացնել կապիտալի կառուցվածքը եւ ավելացնել ֆինանսական ճկունությունը»,- նշել է Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոպովը։

Veon-ն ակտիվներ ունի Ռուսաստանում («Բիլայն» բրենդի ներքո), Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Ալժիրում, Պակիստանում եւ Բանգլադեշում։  
Դիտում՝ 3953

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW