Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում այս տարի եւս ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով: Մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։Մասնակցության պայմաններ- Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա եւ ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հրապարակումները:- Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի եւ հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:ԸնտրությունՆերկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից եւ փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետեւյալ 4 անվանակարգերում`Լավագույն հեռուստառեպորտաժ- Լավագույն ռադիոռեպորտաժ- Լավագույն տպագիր հոդված- Լավագույն առցանց հոդված«Մրցութային նյութերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի եւ մասնագիտական վերլուծություններ պարունակող եւ հանրության համար ընկալելի հրապարակումներին։Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: Մրցույթի ամփոփումը եւ մրցանակների հանձնումը տեղի կունենա 2021թ. հունվար-փետրվարին։Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այս տարվա ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաեւ հրապարակման հղում(ներ)ը, (երբ եւ որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաեւ գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ,- հայտնել են ՀԲՄ-ում: Tweet Դիտում՝ 1186