Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջեւ 2020թ. մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ԱՄՀ-ն դեռեւս 2019-ի մայիսին Հայաստանի համար հաստատել է $248,2 մլն արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար եւ կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում ՀՀ-ի համար հասանելի են դարձել ընդհանուր $105 մլն ծավալով փոխառու միջոցներ։ 19.05.2020 | 12:20 ԱՄՀ-ն Հայաստանին $280 միլիոն կհատկացնի Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակում հավելյալ $175 մլն ներգրավելու հայտը։ Բացի այդ՝ ԱՄՀ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետեւանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ $280 մլն ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս $35 մլն հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։ Tweet Դիտում՝ 1245