IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն

04.06.2020 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Արմլիզինգ
IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով`

1. «Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ IDBank-ի կողմից առաջարկվող հաճախորդներին: Սա նշանակում է, որ բացի լիզինգի բուն գործընթացի սպասարկումիցհաճախորդները կստանան ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ,  ներառյալ խորհրդատվություն։

2. «Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ IDBank-ից (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար։

3. Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր, որոնք կմեկտեղեն երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում՝ հաճախորդներին  համաֆինանսավորման սկզբունքով տրամադրելով նաև հատուկ առաջարկներ։

4. Արմլիզինգի հաճախորդները IDBank-ում կսպասարկվեն անհատական պայմաններով։

IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով` «Արմլիզինգ»-ի հետ համագործակցությունը բանկի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել լիզինգային ծառայություններից, իսկ «Արմլիզինգ»-ի հաճախորդները կօգտվեն վարկային ռեսուրսներից։

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքերով՝ ծառայությունների մատուցման նման ձևաչափը նոր մակարդակի է բերում ֆինանսական կառույցների միջև համագործակցությունը, որից միանշանակ շահում է շուկան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9534

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW