Հայաստանյան բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել ԵՄ տարածքում

02.06.2020 | 22:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ավիաընկերություններ #արգելք
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը՝ ներկայացնելով այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

«Եվրահանձնաժողովը ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը բոլոր այն ուղեւորների համար, որոնք ճանապարհորդում են ԵՄ տարածքում»,-ասված է զեկույցում։

Ըստ այդմ, հայաստանյան բոլոր ավիաընկերություններն ընդգրկվել են ցուցակում՝ «երկրի անվտանգության հնարավորությունները գնահատելուց հետո»։

Որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ վեց հայաստանյան ավիափոխադրողների վերաբերյալ լսումների արդյունքում։

«ԵՄ օդային անվտանգության ցուցակը պետք է օգտագործվի որպես գործիք, որը կօգնի ավիաընկերություններին եւ երկրներին վերագնահատել եւ բարելավել իրենց թռիչքային չափանիշները: ԵՄ օդային անվտանգության ցանկում հայաստանյան փոխադրողներին ընդգրկելու մասին որոշումը կայացվել է օդային անվտանգության հանձնաժողովի կողմից ընդունված միաձայն կարծիքի հիման վրա։

Եվրահանձնաժողովը՝ Եվրամիության օդային անվտանգության գործակալության աջակցությամբ, պատրաստ է համագործակցել եւ ներդրումներ կատարել Հայաստանում՝ ավիացիոն անվտանգության բարելավման նպատակով»,- ասել է Տրանսպորտի գծով եվրահանձնակատար Ադինա Վալեան։
Դիտում՝ 1816
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW