Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար, այդ թվում նաեւ Հայաստանից։Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա» ռադիոկայանը, այս մասին վրացական Pirveli հեռուստաընկերության եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։«Առաջին հերթին, զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության դեպարտամենտն աշխատում է այս ուղղությամբ։ Կձեւակերպվեն երկկողմանի համաձայնագրեր նվազագույն ռիսկով երկրների հետ։ Մշակվում են նաեւ որոշակի ընթացակարգեր, թե ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը մինչ ժամանումը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ, մեր քաղաքացիները, որոնք մեկնում են Թուրքիա բուժման, պետք է անցնեն PCR թեստ ոչ շուտ, քան սահմանը հատելուց 48 ժամ առաջ։ Նաեւ արդեն Վրաստանում՝ սահմանը հատելուց հետո, զբոսաշրջիկների նկատմամբ որոշակի հսկողություն կսահմանվի»,- ասել է Գամկրելիձեն։Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել զբոսաշրջիկների համար, որոնք կժամանեն Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից եւ Ուկրաինայից։ 19.05.2020 | 16:51 Բաթումին հուլիսի 1-ից կընդունի օտարերկրյա զբոսաշրջիկների Banks.am-ը հիշեցնում է, որ Բաթումին արտասահմանցի զբոսաշրջիկների համար 2020թ. զբոսաշրջային սեզոնը պատրաստվում է բացել հուլիսի 1-ից։ Աջարիայի զբոսաշրջության եւ հանգստյան տների դեպարտամենտի տնօրեն Տինատին Զոիձեն նշել էր, որ Բաթումիի բոլոր լողափերում հանգստացողների միջեւ կպահպանվի անհրաժեշտ 1,5-2 մետր հեռավորությունը, իսկ հյուրանոցները կպահպանեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունած հիգիենայի եւ անվտանգության բոլոր կանոնները: Tweet Դիտում՝ 1752