Բաթումին արտասահմանցի զբոսաշրջիկների համար 2020թ. զբոսաշրջային սեզոնը կբացի հուլիսի 1-ից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Աջարիայի զբոսաշրջության եւ հանգստյան տների դեպարտամենտը: Ինչպես նշել է դեպարտամենտի տնօրեն Տինատին Զոիձեն, Բաթումիի բոլոր լողափերում հանգստացողների միջեւ կպահպանվի անհրաժեշտ 1,5-2 մետր հեռավորությունը, իսկ հյուրանոցները կպահպանեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունած հիգիենայի եւ անվտանգության բոլոր կանոնները: Նա նաեւ հայտնել է, որ կարանտինի ժամանակ Բաթումիի 27 հյուրանոցները ներառված են եղել Վրաստանի քաղաքացիների դիտարկման ծրագրում եւ ունեն աշխատանքային փորձ՝ հակահամաճարակային պահանջների եւ ինֆեկցիոն անվտանգության պահպանմամբ: «Վրաստանի զբոսաշրջային ազգային ադմինիստրացիան մշակում է հատուկ «կանաչ գոտիների» ծրագիրը, որտեղ չեն հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման դեպքեր: Առաջին նման գոտի կդառնա լեռնային Աջարիան, որտեղ չի գրանցվել կորոնավիրուսային հիվանդության եւ ոչ մի դեպք»,- հաղորդում է գործակալությունը: Tweet Դիտում՝ 5241