ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան «Գալաքսի» խմբից

01.06.2020 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գալաքսի #ՍՕՍ
«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղել է Կոտայքի եւ Իջեւանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։

Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու անակնկալների, ապահովվել են պլանշետներով եւ մշտական  Ucom կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։

«Այսօր լուսավոր ու տաղանդավոր երեխաների սերունդ է մեծանում մեր երկրում, եւ մեր պարտքն է ապահովել ու երաշխավորել նրանց կրթության իրավունքը, հավասար հնարավորություններ ստեղծել, հատկապես, խոցելի խմբերում հայտնված երեխաների համար։ Մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նախ եւ առաջ, զարգացման նախագծեր են։ Մենք հավատում ենք երեխաների ներուժին, ու հուսով ենք փոքր քայլերով, մեր մոտեցմամբ ու հոգատարությամբ դրական փոփոխություն բերել», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։



«Գալաքսի» ընկերությունների խմբի եւ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարեւոր կոմպոնենտ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմություններով են կիսվել երեխաների հետ՝ հավատացնելու, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։


«Մեր մանկական գյուղերի երեխաների համար շատ կարեւոր է շարունակել կրթվել հեռավար ձեւաչափով, չէ որ երեխաների մեծամասնությունը դպրոցահասակ է։ Շատ ուրախ ենք, որ այսօրվա դժվարին իրավիճակում, երբ կրթությունն իրականացվում է հեռավար ձեւաչափով, «Գալաքսի» ընկերությունների խումբն իր աջակցությամբ հոգում է երեխաների կարիքները՝ կապված կրթության հետ։ Շատ կարեւոր է, որ մեր երկրում գործող կազմակերպությունները համագործակցում են մեզ հետ եւ փորձում են բարեգործությամբ թեթեւացնել եւ մեր բեռը, եւ հեռավար ձեւով իրացնել երեխաների իրավունքը, այն է՝ ստանալ կրթություն», - ասել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։
Դիտում՝ 1684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW