8 խորհուրդ բանկերին՝ Z սերնդի հետ հաղորդակցվելու հարցում

27.05.2020 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#The Financial Brand #Z սերունդ #բանկեր
The Financial Brand պարբերականը բացահայտել է, թե ինչպես է COVID-19-ը փոխել Z սերնդի (զումերների) վերաբերմունքը փողի նկատմամբ եւ խորհուրդներ տվել բանկերին իրենց հետ հաղորդակցվելու հարցում։

Պարբերականը հիմնվել է Սերունդների դինամիկայի կենտրոնի նախագահ, միլենիալների եւ զումերների հարցերով փորձագետ Ջեյսոն Դորսիի, Lending Club-ի փոխնախագահ, ԱՄՆ-ում ֆինանսական կայունության մասնագետ Անուժ Նայարի, ինչպես նաեւ BankMobile-ի ֆինանսական կրթության գծով տնօրեն Էշ Էկսանտուսի կարծիքների վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ այդ հոդվածից, որը վերահրապարակվել է Rusbase պորտալում։

Մարտին բանկերը սկսեցին օգնել հաճախորդներին․առաջարկեցին վճարումների հետաձգում, չեղարկեցին միջնորդավճարները եւ այլն։ Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Global Web Index-ի կողմից անցկացրած միջազգային հարցումը վկայում է, որ Z սերունդը բոլորից ավելի շատն է հավանություն տալիս նման գործողություններին․այս մասին հայտարարել է զումերների շրջանում հարցվածների 73%-ը։

Ութ խորհուրդ, որոնց օգնությամբ բանկերը կկարողանան նվաճել Z սերնդի վստահությունը

1. Եղեք դյուրազգաց եւ կարեկից

Զումերները սովորություն են ձեռք բերել հետ գցել գումարը՝ դասեր քաղելով Մեծ ռեցեսիա վերապրած ավագ սերնդի փորձից։ Սակայն լուրջ ճգնաժամի ժամանակ կարող են չօգնել անգամ խնայողությունները։

Շատ զումերների եւ միլենիալների մոտ այս իրավիճակը կոչնչացնի բոլոր խնայողությունները։ Դրանց վերականգնումը կդառնա իրենց Բեւեռային աստղը։

Նայեք զումերների հետ հաղորդակցմանն այս զտիչի ներքո, քանի որ այն ազդեցություն կունենա ոչ միայն իրենց հաշիվների չափի, այլ նաեւ յուրաքանչյուր վարկի օգտագործման վրա։

Իրենք տեսել են սեփական ծնողների պայքարը, իսկ հիմա իրենք են պայքարում։ Դա իրապես կամրացնի իրենց տեսակետները խնայողությունների եւ տնտեսումների հարցում։


2. Օգնեք իրենց հետեւել ծախսերին

Զումերները կսկսեն հատկապես խիստ հետեւել ծախսերին եւ կցանկանան դրա համար ծառայություն ստանալ։ Բանկերը պետք է ոգեշնչվեն Trim հավելվածով։ Այն կրճատում է ծախսերը՝ վերանայելով կաբելային հեռուստատեսության, ինտերնետի, հեռախոսի, բժշկական ծառայությունների համար հաշիվները, ինչպես նաեւ չեղարկելով անպետք բաժանորդագրությունները եւ այլն։

3. Ծառայությունն ու մարքեթինգային ռազմավարությունը մշակելիս՝ մտածեք Z սերնդի նման

Ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտարկենք ավտոմեքենաների հետ կապված օրինակը։ Այո, զումերներից շատերը նախընտրում են օգտվել տաքսու կամ քարշերինգի ծառայություններից, սակայն որոշ բնակավայրերում նրանք ստիպված են լինում գնել ավտոմեքենա, օրինակ, աշխատանքի ուղեւորվելու համար։

Հնարավոր է, Z սերնդի ներկայացուցիչը կընտրի ոչ թե նոր, այլ օգտագործված, բայց ապահով ավտոմեքենա։ Որոշ իմաստով, իրենք արդեն վերահորինել են տնտեսումը։ Զումերները նախընտրում են չորս, այլ ոչ թե երկու դռնանի ավտոմեքենաներ, քանի որ դրանցով ավելի հարմար է տեղափոխել ընկերներին։

Մտածեք, թե ինչպիսի՞ «չորս դռնանի ավտոմեքենաներ» կարող է հնարել ձեր բանկը։

4. Մի շտապեք առաջ մղել վարկային քարտերը

Նախակորոնավիրուսային միտումները վկայում են, որ վարկային քարտերի նկատմամբ Z սերնդի անբարյացակամությունը սկսել է վերանալ, բայց այս վիճակը կարող է դեռ փոխվել։ Որոշ զումերներ օգտվում են վարկային քարտերից՝ ներկայիս խնդիրները հաղթահարելու նպատակով, սակայն սա երկար չի տեւի։ Վարկային քարտերն՝ այն չէ, ինչ ուզում է Z սերունդը։ Դուք իրենց օգուտ չեք տա՝ տեղադրելով վարկային քարտերը սկյուռի անիվում։

5. Ընդգրկեք գիգոնոմիկան

Որոշ աշխատազուրկ զումերներ աշխատանքի են անցնում սննդի առաքման ծառայություններում եւ նմանատիպ ընկերություններում, որոնց այսօր նոր աշխատակիցներ են անհրաժեշտ։ Բանկերը շատ քիչ բան են արել գիգոնոմիկայի համար, բացառությամբ մի քանի լուծումների, ինչպիսին է, օրինակ, PNC Bank-ին պատկանող Numo Lab-ի Indi հավելվածը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Z սերնդի ներկայացուցիչներից շատերը գնում են աշխատելու գիգոնոմիկայի ոլորտ, բայց չեն հրաժարվում գումար կուտակելու գաղափարից, դա հիանալի հնարավորություն է վաճառել մարդկանց այն, ինչ իրենց անհրաժեշտ է։

6. Ստուգեք այլընտրանքային վարկային տվյալները

Մոտակա ամիսների, հնարավոր է նաեւ տարիների ընթացքում, վարկունակության ցուցանիշները սարսափելի լինեն։ Աստիճանաբար մարդիկ կսկսեն աշխատանքի դուրս գալ, սակայն իրենց պրոֆիլը ավանդական ստանդարտներով ուժեղ չի լինի։

Բանկերին անհրաժեշտ կլինի Z սերնդի վարկունակության գնահատման նոր համակարգ։ Lending Club-ը ստուգում է թեկնածուներին ավելի քան 100 տարբեր փոփոխականներով, որոնցից շատերը համապատասխանում են «այլընտրանքային վարկային տվյալների» մոդելին։ Առանցքային ցուցանիշը՝ գումարների հոսքն է, այլ ոչ թե ավանդական եկամուտը։ Վարկերի տեսանկյունից դա դժվար ժամանակ կլինի բոլորի, այլ ոչ միայն Z սերնդի համար։


7. Գործարկեք տեսախորհրդակցությունները

Z սերունդն ընդգրկում է տարրական դպրոցի աշակերտներին եւ քոլեջների շրջանավարտներին։ Հիմա իրենց բոլորին միավորում է մեկուսացումը։ Այն ուղեկցվում է տեսակապի ծառայությունների օգտագործմամբ, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացներին, աշխատել, հանդիպել ընկերներն։

Անգամ համավարակի ավարտից հետո զումերները հարցականի տակ կդնեն անձնական շփման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բանկային աշխատակիցների հետ։

Ֆինանսական հաստատությունները ձգտում եմ դարձնել ամեն ինչ մոբայլ։ Բայց հիմա մենք գործ կունենանք մի սերնդի հետ, որը կուզենա համագործակցել մարդկանց հետ տեխնոլոգիաների միջոցով։ Այս սերունդը կսովորի դրան, ելնելով ներկայիս իրավիճակից։

8. Խրախուսեք զումերներին բացել կենսաթոշակային հաշիվներ

Բանկերը պետք է հորդորեն Z սերնդին կենսաթոշակային հաշիվներ բացել։ Սա ֆինանսական ծառայությունների ոլորտում լավագույն խաղադրույքներից է։ Կոմպոզիցիոն տոկոսը ապշեցուցիչ կլինի, եւ այն սերնդի համար, որը մտածում է ֆինանսական կայունության մասին՝ դա բնական քայլ է։
Դիտում՝ 4903
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW