Սբերբանկի նախկին աշխատակիցը նեոբանկ կհիմնի Եվրոպայում

11.05.2020 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Intruder #Անտոն Նիկոնորով #նեոբանկ
«Սբերբանկ տեխնոլոգիաներ»-ի նախկին աշխատակից Անտոն Նիկոնորովը նախատեսում է Եվրոպայում ինքնազբաղվածների համար նեոբանկ գործարկել:

Այդ մասին Անտոն Նիկոնորովը պատմել է Rusbase պորտալին:

Նախագիծը ստացել է Intruder անվանումը: Նիկոնորովի խոսքով՝ նեոբանկի թիրախային լսարանն է լինելու Z սերնդի ներկայացուցիչները, հատկապես՝ սթրիմերները, ինֆլյուենսերներն ու բլոգերները:

Բանկը կունենա մոբայլ հավելված: Այն նաեւ կաշխատի մեսենջերներում՝ բոթի օգնությամբ: Օգտատերերը հնարավորություն կունենան հեռահար կարգով հաշիվ բացել եւ քարտ ձեւակերպել, ինչպես նաեւ ավտոմատացնել առեւտուրը եւ վճարումների ընդունումը սոցիալական ցանցերում:

«Օրինակ. բլոգերը վաճառում է վարպետության դասեր: Նա պետք է հետեւի յուրաքանչյուրին, ով իրեն վճարել է կամ դոնաթ արել: Դրա համար պետք է նամակագրություն վարել գնորդի հետ, վճարումների աղյուսակ կազմել Excel-ում, օգնականներ վարձել: Intruder-ում բոթը գնորդների մասին անհրաժեշտ տեղեկատվություն կհավաքի եւ կուղարկի այն օգտատիրոջը»,- պատմել է նեոբանկի հիմնադիրը:

Նիկոնորովի խոսքով՝ հիմնադիրները նախագծում ներդրել են  €400 հազ․ծավալով սեփական միջոցներ եւ եւս €80 հազարի ներդրումներ են ստացել անհատ բիզնես հրեշտակից։ Պատրաստ է նաեւ նախագծի MVP-ն (minimum viable product)։ Ներկայումս ստարտափը ներդրողներ է փնտրում՝ ԵՄ-ում ֆինանսական գործունեության լիցենզիա ստանալու եւ հաճախորդներ ներգրավելու համար։ Նախագիծը մտադիր է ստանալ €500 հազարից ոչ պակաս ֆինանսավորում։

Banks.am-ը հիշեցնում է, որ ռուսական արմատներով մեկ այլ ֆինտեխ նախագիծ արդեն իսկ աշխատում է Եվրոպայում։ Դեռեւս 2015թ. Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Նիկոլայ Ստորոնսկին Լոնդոնում հիմնել էր Revolut ֆինտեխ ստարտափը։ Վերջերս հայտնել էինք, որ Revolut-ը մուտք է գործել ամերիկյան շուկա։


Իսկ այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ «Տինկոֆ»-ի թոփ մենեջերներ Արտյոմ Յամանովն ու Ալեքսանր Եմեշեւը նախատեսում են իրենց ֆինտեխ նախագիծը գործարկել Եվրոպայում։ Նշվում էր, որ TCS Group Holding-ը՝ «Տինկոֆ Բանկ»-ի գլխամասային ընկերությունը, մեկ տարվա ընթացքում մինչեւ €25 մլն կներդնի նախագծում։

Այնուամենայնիվ, Intruder-ի հիմնադիրներն իրենց մրցակցային առավելությունն են համարում գործունեության նեղ հատվածն ու սեգմենտավորված լսարանը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW