Ֆինանսներ. Z սերունդ vs միլենիալներ

11.03.2020 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Z սերունդ #միլենիալներ #TransUnion
Z սերնդի ֆինանսական դրությունն ավելի լավ է, քան նրանց նախորդող միլենիալներինը (Y սերունդ): Այս մասին է վկայում ամերիկյան TransUnion վարկային բյուրոյի հետազոտությունը:

Ինչպես հաղորդում է Rusbase կայքը, վերլուծաբաններն ուսումնասիրել են 1995 թվականից հետո ծնված երիտասարդներին եւ պարզել, որ նրանց կեսից ավելին վերցնում են վարկեր, սակայն խնդիր չեն ունենում դրանք մարելիս:

TransUnion-ի փոխնախագահ Մետ Կոմոսի խոսքով՝ Z սերունդն օգտվում է նրանից, որ ներկայում վարկերն ավելի մատչելի են, քան 10 տարի առաջ: Բացի այդ, Z սերունդը ցուցաբերում է մի փոքր այլ մոտեցում ֆինանսների նկատմամբ: Նրանք ավելի հարմարավետ են զգում իրենց ավելի փոքր վարկերի դեպքում. վարկային քարտեր կան այդ սերնդի 41%-ի մոտ, իսկ ավտովարկեր՝ 23%-ի մոտ: Նույն տարիքում վարկային քարտեր կային 34% միլենիալների մոտ, իսկ ավտովարկեր՝ 16%-ի մոտ:

Միաժամանակ, միլենիալները շատ ավելի հաճախ էին օգտվում ուսանողական վարկերից: Սա մինչեւ հիմա թանկ է նստում նրանց վրա՝ ամենալուրջ պարտքերը կապված են ուսուցման համար վճարումների հետ: Այսօր ուսանողական վարկեր կան 37% Z սերնդի ներկայացուցիչների մոտ: Նույն տարիքում այդպիսի վարկեր կային 44% միլենիալների մոտ:

Ֆինանսական բարեկեցության բաղադրիչներից մեկը լավ վարկային պատմությունն է: Z սերունդը հասկանում է դա եւ գերադասում է ձեւակերպել վարկային քարտեր, այլ ոչ թե ուսանողական վարկեր: Միլենիալներից շատերն ընկալում էին բարձրագույն կրթությունը որպես միջոց, որը կերաշխավորեր պաշտոն լավ ընկերությունում: Սակայն նրանց մոտեցումը միշտ չէ, որ աշխատում էր:

Վարկերի չափի մեծացմանը զուգահեռ՝ աճում է Z սերնդի վարկային վարկանիշը: Եվ երբ նրանք որոշեն ավելի մեծ ֆինանսական քայլեր կատարել՝ գնելով տուն կամ ձեւակերպելով վարկ՝ բիզնեսի գործարկման համար, նրանք կունենան բավարար քանակի միավորներ, որպեսզի ստանան ավելի շահավետ պայմաններ:

Ինչ վերաբերում է միլենիալներին, որոնց ուսերին ծանրացած են ուսանողական վարկերը, ապա նրանց համար ավելի ցածր տոկոսադրույքով վարկ ստանալը շատ ավելի դժվար կլինի:

18-21 տարեկան Z սերնդի սպառողների մոտ փողը սթրեսի հիմնական աղբյուրն է:  Այս սերնդի հինգից ներկայացուցիչներից չորսը փողը նշում է կարեւոր իրերի ցանկում, որն իրեն վախեցնում է:

Այդ վախը կարեւոր դեր է խաղում նրանում, թե ինչպես են երիտասարդները տնօրինում անձնական ֆինանսները: Շատ բնական է, որ Z սերունդն ավելի խելամիտ է վերաբերվում փողին: Եթե այս միտումը պահպանվի, նրանք շուտով կկարողանան դառնալ վերջին տասնամյակների ամենահաջողակ մասնագետներից մի քանիսը:
Դիտում՝ 8309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW