Yandex.Taxi-ի «Առաքման» համար կարելի է վճարել նաեւ կանխիկ

26.05.2020 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yandex.Taxi #առաքում
Այսուհետ Հայաստանում Yandex.Taxi-ի «Առաքում» ծառայության դիմաց կարելի է վճարել նաեւ կանխիկ:

Ծառայությունը, որի միջոցով կարելի է ծանրոց փոխանցել բարեկամին, մտերիմին կամ գործընկերոջը, գործարկվել էր ս.թ. մարտի 23-ին եւ նախատեսում էր վճարում  միայն հավելվածին կցված բանկային քարտի միջոցով:

Առաքումը կարելի է պատվիրել այնպես, ինչպես սովորական ուղեւորությունը՝ Yandex.Taxi հավելվածի միջոցով: Առաքումը կարող է լինել տանից տուն (այս դեպքում ուղարկողին եւ ստացողին անհրաժեշտ է դուրս գալ մեքենայի մոտ) կամ բնակարանից բնակարան (սա մի փոքր ավելի թանկ արժե): Սովորական «Առաքման» գինը համարժեք է սովորական ուղեւորության արժեքին:

Կարելի է մեկնաբանություն թողնել վարորդին, եթե ցանկանում եք, որ նա ծանրոցը փոխանցի անշփում տարբերակով:

Ծառայությունը հարմար է նաեւ կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է փաստաթղթեր փոխանցել գործընկերներին:
Դիտում՝ 1311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW