ՎՏԲ-Հայաստան Բանկ. Մենք հետեւում ենք անվտանգության բոլոր կանոններին

25.05.2020 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #համավարակ #անվտանգության կանոններ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների եւ հաճախորդների առողջության մասին, հետեւում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:

Ինչպես նշել են բանկում, կորոնավիրուսային համավարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով՝ բանկն իր հաճախորդներին հորդորում է հետեւել նշված կանոններին.

- Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ պարտադիր կերպով կրել դիմակ եւ ձեռնոցներ,
- Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններիցեւ պրոդուկտներից,
- Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,
- Հերթին սպասել մասնաճյուղից դուրս`մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:

«Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումներըկանխելու համար եւ վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը:  Բոլոր մասնաճյուղերի դռներին եւ պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի եւ ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին:  Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը եւ գրանցում տվյալները  հատուկ գրանցամատյանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային գրասենյակի եւ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ եւ հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:  

Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների եւ պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.

- Մոբայլ/Ինտերնետ Բանկ
- Վիդեո Բանկ
- Հեռախոս Բանկ
    
«Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 14-րդ միջոցառումներին եւ փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսական հետեւանքների չեզոքացման հարցում:

Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների եւ աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով»,- նշել են բանկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3682
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW