3.8% ՀՆԱ-ի աճ 2020թ. առաջին եռամսյակում
22.05.2020 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ shobserver.com

ՀՆԱ-ի կառուցվածքի առումով՝ 2020թ. առաջին եռամսյակում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել առեւտրին եւ ծառայություններին՝ 61.1%, որին հաջորդել են արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան)՝ 20.4%, գյուղատնտեսությունը՝ 4.7% եւ շինարարությունը՝ 3.1% :
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում իրական աճի տեմպը կազմել է ՝ 5.8%: Մասնավորապես աճ է արձանագրվել՝
- մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում ՝1%, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 9.2%, տեղեկատվության եւ կապի ոլորտում՝ 12.1%, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում՝ 21.2%, անշարժ գույքի հետ կապված գործունեությունում՝ 4.5%:
- պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովագրության ոլորտում՝ 17.3%, կրթության ոլորտում՝ 0.6%, առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում՝ 7.5%, սպասարկման այլ ծառայություններ՝ 1.0%:
- տնային տնտեսությունների գործունեություն որպես գործատու. տնային տնտեսություններում չտարբերակված ապրանքների եւ ծառայությունների արտադրությունը սեփական սպառման համար՝ 1,3%:
Անկում է արձանագրվել փոխադրումների եւ պահեստային տնտեսության ոլորտում՝-8.7%, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունում՝ -0.3%, վարչարարական եւ օժանդակ գործունեությունում՝ -3.1%, մշակույթի, զվարճությունների եւ հանգիստի ոլորտում՝ -0.3%:
Արդյունաբերության ճյուղի կտրվածքով իրական աճի տեմպը կազմել է 2.1%:
Մասնավորապես աճ է արձանագրվել հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտում՝ 20.9% եւ Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 8%: Անկում է գրանցվել մշակող արդյունաբերությունում եւ ջրամատակարարման, կոյուղու թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում՝ համապատասխանաբար -2.9% եւ -28.4%:
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության ոլորտում իրական աճի տեմպը կազմել է 4.4%:
Իսկ ահա շինարարության ոլորտում արձանագրվել է անկում -12.1%:
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: