Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօր էներգետիկայի նախարարին հանձնարարել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ վարչության քննարկմանը ներկայացնել լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու եւ պետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու առաջարկը:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, ֆինանսների եւ էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել ոչ դրամական միջոցներով պետության կողմից “ՀայՌուսգազարդի” բաժնետոմսերի դիմաց վճարումների համատեղ առաջարկը:Որոշման համաձայն, վճարումը նախատեսվում է իրականացնել Երեւանի քաղաքապետարանի տրամադրության ներքո գնտվող ջերմամատակարարման օբյեկտների եւ դրանց կողմից զբաղեցրած տարածքների` “ՀայՌուսգազարդ”-ին փոխանցման ճանապարհով: Tweet Դիտում՝ 6213