Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկներ են ներկայացրել նախարարին
22.05.2020 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նախարարը կարեւորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ եւ աշխատանքների համակարգված իրականացումը։
Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաեւ ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։
Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին եւ լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած եւ ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։
Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ եւ երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը եւ զարգացմանը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: