ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեւակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում: Ինչպես նշել են բանկում, վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական եւ պետական հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի եւ կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձեւակերպել ուսանողական վարկեր հետեւյալ արտոնյալ պայմաններով՝- Տարեկան տոկոսադրույք՝ 6% կամ 7%, կախված առաջադիմությունից (Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից: Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%),- Վարկի ժամկետ` 3 ամսից մինչեւ 10 տարի,- Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝ 50,000 դրամից մինչեւ 700,000 դրամ,- Վարկի առավելագույն գումար ուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն դրամ,- Միջնորդավճարներ նախատեսված չեն:«Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր եւ օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչեւ 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից)»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:Ուսանողական վարկեր կարող են ձեւակերպել 16-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: «Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով»,- նշել են բանկում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4365