ՊԵԿ-ը պարզաբանել է Հայաստանից ծխախոտի արտահանման կարգը

21.05.2020 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ծխախոտ #արտահանում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Հայաստանի մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որեւէ գործառնություն, այդ թվում՝ մաքսային հսկողություն։

«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Երեւանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձեւակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Կոմիտեն հայտնել է, որ 29.05.2014 թ.-ի ԵԱՏՄ մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա եւ իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի, ինչը նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որեւէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը տեղեկացվում է, որ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող եւ օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձեւակերպումներ չեն ստանում եւ չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:

«Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են»,- ասված հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 1619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW