Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել
20.05.2020 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ



100 դրամ անվանական արժեքով «Եղիշե Թադեւոսյան 150» հուշադրամի դիմերեսին հատված է պատկերված «Նկարչի կինը՝ Ժյուստինը» կտավից, դարձերեսին՝ «Ինքնադիմանկար» եւ «Սեւանա կղզու Առաքելոց եկեղեցին» կտավներից:
Տպաքանակը 500 հատ է, մետաղը/հարգը՝ արծաթ 9250 , քաշը՝ 28,28 գ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:
10000 դրամ անվանական արժեքով «Հրաչյա Ներսիսյան 125» հուշադրամի դիմերեսին պատկերված է Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված, դարձերեսին՝ Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը:
Տպաքանակը 300 հատ է, մետաղը/հարգը՝ոսկի 9000, քաշը՝ 8,6 գ: Էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է:
100 դրամ անվանական արժեքով «Անրի Վեռնո 100» հուշադրամի դիմերեսին պատկերված է Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» եւ «Սեզար» մրցանակների պատկերները։Դարձերեսին` Անրի Վեռնոյի դիմապատկերն է, կինոժապավեն եւ «Արգելված պտուղը» ու «Մի գիշերվա պատմությունը» կինոնկարների պաստառներից հատվածներ։
Տպաքանակը 500 հատ է, մետաղը/հարգը՝արծաթ 9250, քաշը՝ 28,28 գ: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյանն է:
Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: