Skill-ը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին տեղի կունենա երկրորդ օնլայն Digital Marketing Friday Conference-ը (#DMFC), որին ելույթ կունենան մի շարք փորձագետներ արտերկրից։Կոնֆերանսի շրջանակում հանդես կգա նաեւ համաշխարհային խոսնակներից մեկը, որի անունը կհրապարակվի շուտով։ Կոնֆերանսին մասնակցությունն ազատ է՝ նախնական գրանցումով:Մայիսի 8-ին, Skill-ն անցկացվեց Հայաստանում թվային մարքեթինգի առաջին օնլայն կոնֆերանսը՝ Digital Marketing Friday Conference-ը, որի շրջանակում ելույթ ունեցան մարքեթինգի 8 հայ փորձագետներ։ Օնլայն կոնֆերանսը հեռարձակվեց Skill եւ Skillrocks ֆեյսբուքյան էջերի ուղիղ եթերում։ Թեմաներն էին՝ նոր ժամանակների մարքեթինգը, վիդեոհոլովակների դերը թվային մարքեթինգում, անվտանգությունը սոցիալական ցանցերում եւ այլն։Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Skill-ն իր գործունեությունը ամբողջությամբ տեղափոխել է օնլայն հարթակ եւ վերջին երկու ամսվա ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 25 օնլայն միջոցառում՝ 5 երկրներից ավելի քան 35 փորձագետների մասնակցությամբ։ Tweet Դիտում՝ 1137