Գլոբալ համաձայնագիր. Վճարունակությունը չպետք է որոշիչ լինի պատվաստման համար

15.05.2020 | 15:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#COVID-19 #պատվաստանյութ
Շուրջ 150 գործող եւ նախկին համաշխարհային առաջնորդներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, դիվանագետներ կոչ են արել ընդունել գլոբալ համաձայնագիր՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման, հիվանդության ախտորոշման եւ բուժման համար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությամբ:

Համաձայնագիրը պետք է՝

- Ապահովի COVID-19- ի հետ կապված բոլոր գիտելիքների, տվյալների եւ տեխնոլոգիաների պարտադիր փոխանակում,
- Մշակի գլոբալ եւ արդար պլան՝ COVID-19-ի հետ կապված բոլոր ապրանքների եւ տեխնոլոգիաների արագ արտադրության եւ բաշխման համար, ինչը կֆինանսավորվի հարուստ երկրների կողմից,
- Երաշխավորի, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ախտորոշումը, թեստերն ու բուժումը անվճար կտրամադրվեն յուրաքանչյուրին եւ ամենուր: Նախեւառաջ, հասանելիություն պետք է ապահովվի նրանց, ովքեր աշխատում են առաջնագծում, առավել խոցելի մարդկանց եւ աղքատ երկրներին, որոնց հնարավորությունները մարդկանց կյանքերը փրկելու համար սահմանափակ են:

«Մեր աշխարհն ավելի անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ բոլորն օգուտ քաղեն գիտությունից եւ հասանելիություն ստանան պատվաստանյութին, եւ սա քաղաքական գործիչների խնդիրն է: Առողջապահության համաշխարհային ասամբլեան պետք է կնքի գլոբալ համաձայնագիր, որը հասանելիություն կապահովի պատվաստանյութերին ու որակյալ բուժմանը, ընդ որում՝ առաջնահերթություն պետք է դառնա բուժման անհրաժեշտությունն, այլ ոչ թե վճարունակությունը»,- ասված է բաց նամակում:


Banks.am-ը հիշեցնում է, որ Եվրոպական հանձնաժողովը մայիսի սկզբին COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար Global Responce կարգախոսով առցանց դրամահավաք էր կազմկակերպել եւ  հատկացրել €1 մլրդ: Ակցիայի նախնական նպատակն է հավաքել €7,5 մլրդ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։
Դիտում՝ 4064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW