ԱԶԲ. Գլոբալ տնտեսության կորուստները կարող են կազմել մինչեւ $8,8 տրլն

15.05.2020 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #COVID-19 #զեկույց
Կորոնավիրուսի հետեւանքներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսության կորուստներն այս տարի կարող են կազմել $5,8 տրլն-ից մինչեւ $8,8 տրլն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կանխատեսում է բերված է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) այսօր հրապարակած զեկույցում:

«Համաշխարհային տնտեսությունը կարող է $5,8 տրլն-ից մինչեւ $8,8 տրլն կորուստ կրել, ինչը համարժեք է գլոբալ համախառն ներքին արդյունքի 6,4-9,7%-ին»,- նշված է փաստաթղթում:

Բանկի փորձագետները պարզաբանել են, որ իրենց կողմից հաշվարկված  $8,8 տրլն-ի կորուստներն ենթադրում են համավարակի «զսպման երկարատեւ ժամանակահատված», որի արդյունքում սահմանափակումները կգործեն կես տարվա ընթացքում:

Երեք ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության վերականգնման դեպքում այս ցուցանիշը կկազմի $5,8 տրլն:

Մասնավորապես, Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների տնտեսական կորուստները կարող են տատանվել $1,7 տրլն-ից (երեք ամսվա սցենարի դեպքում) մինչեւ $2,5 տրլն (կես տարվա սցենարի դեպքում): Իսկ Չինաստանի կորուստները կարող են կազմել $1,1 տրլն-ից մինչեւ $1,6 տրլն:

Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին հրապարակված զեկույցում, ԱԶԲ-ն  COVID-19 համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսության կորուստները գնահատել էր $2 տրլն-ից մինչեւ $4,1 տրլն:
Դիտում՝ 4379

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW