Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ վերագրանցվել են “ՌԱՍԿՈ” եւ “Կասկադ Ինշուրանս” ապահովագրական ընկերությունները:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, “ՌԱՍԿՈ” եւ “Կասկադ Ինշուրանս” ընկերությունները ստացել են առողջության; ցամաքային տրանսպորտի (բացառությամբ երկաթուղային); փոխադրվող գույքի (բեռների); ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության; ընդհանուր պատասխանատվության; ֆինանսական վնասների; աջակցության; ինչպես նաեւ դժբախտ պատահարների (ներառյալ` արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդությունների); հրդեհի եւ բնական աղետների, գույքին հասցված այլ վնասների ապահովագրություններ իրագործման արտոնագրեր: Tweet Դիտում՝ 6001