Ավինյան. Հնարավոր է Wizz Аir-ը դեպի Հայաստան թռիչքները վերսկսի հունիսի կեսից

14.05.2020 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Wizz Аir #Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովում հայտնել է, որ հունգարական Wizz Аir բյուջետային ավիաընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանում բազայի հիմնման ու ավիաթռիչքների վերակազմակերպման հարցը:

«Նախնական գնահատմամբ, դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում՝ կախված իրավիճակից եւ դրա գնահատականից, բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսից»,- ասել է փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է պետական սահմանի ցամաքային անցակետերի բացմանը՝ Տիգրանն Ավինյանը նշել է, որ այդ մասով դեռեւս քննարկումներ չեն ունեցել գործընկերների հետ, բայց մոտ ապագայում այդ հարցով քննարկում կլինի:

Banks.amհիշեցնում է, որ Wizz Air ավիաընկերությունը դեպի Հայաստան չվերթներ նախատեսում էր իրականացնել 2020-ի ապրիլից:
Դիտում՝ 1975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW