Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի

14.05.2020 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#հանրային տրանսպորտ
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի:

«Կվերաբացվեն առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություն մատուցել նաեւ փակ տարածքներում:

Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, կվերաբացվեն նաեւ նախակրթարանները»,- ասել է նա:

Նա հավելել է, որ այժմ ճշգրտվում են առաջիկա երկու շաբաթվա մարտավարական քայլերը:
Դիտում՝ 9709

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW