Կառավարությունը դրամաշնորհ կտրամադրի որոշ գործատուներին

14.05.2020 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #դրամաշնորհ #գործատուներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը:

Նա նշել է, որ միջոցառումը վերաբերում է մինչեւ 100 աշխատող ունեցող այն ընկերություններին, գործատուներին, որոնք ճգնաժամի մեկնարկից սկսած պահպանել են աշխատատեղերը, եւ որոշ փոքր տարբերություններով պահպանել են նաեւ աշխատավարձային ֆոնդը:

«Կառավարությունը նրանց կվճարի յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերն ու աշխատավարձային ֆոնդը պահպանել»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 մլրդ դրամ:
Դիտում՝ 2098

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW