Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչության այսօրվա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել երկու բանկի՝ AGBank-ի եւ NBCBank-ի լիցենզիաները:Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ներն, ավելի վաղ՝ ս.թ. ապրիլի վերջին, երկրի Կենտրոնական բանկը հետ էր կանչել եւս երկու բանկի՝ Atabank-ի եւ Amrahbank-ի լիցենզիաները: 15.04.2020 | 09:03 Նավթի գնի անկման պատճառով Ադրբեջանը կարող է կորցնել $1 մլրդ Նշված բանկերում նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ: «ժամանակավոր կառավարիչների կողմից բանկերում իրականացրած ստուգումները հերթական անգամ ապացուցել են դրանց անբավարար ֆինանսական դրությունը, կապիտալի կորուստն ու իրացվելիության հետ կապված խնդիրները»,- ասված Ադրբեջանի ԿԲ-ի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1490