ՌԴ բանկերն արագացված ռեժիմով կանցնեն հեռահար սպասարկման

12.05.2020 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պուտին #Նաբիուլինա #բանկեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, ՌԴ կառավարությունը մինչեւ հունիսի 1-ը պետք է պատրաստի նախագիծ, որը կապահովի  բանկային ծառայությունների մի մասի տեղափոխումը հեռահար ձեւաչափ:

Ինչպես հաղորդում է RBC-ն, կառավարությունը Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ պետք է մշակի եւ հաստատի «ֆինանսական հատվածում հեռահար տեխնոլոգիաների ներդրման արագացված միջոցառումների նախագիծը»:


Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային պայմանագրերի կնքման, հաճախորդների հեռահար նույնականացման մասին է, ինչպես նաեւ քաղաքացիների համաձայնության հաստատման՝ վերջիններիս մասին տվյալների պետական բազաներից տեղեկությունների ստացման վերաբերյալ:

Նախագծի պատրաստման պատասխանատուներ են նշանակվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան:
Դիտում՝ 3870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW