Ռուսաստանում առաջարկվում է տեսակապի միջոցով նույնականացում ներդնել
27.03.2020 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://v-mire.net

Ինչպես հաղորդում է RBC-ն, համապատասխան առաջարկով նամակն ուղարկվել է Ռուսաստանի ԿԲ եւ կառավարություն։
Ասոցիացիայի անդամներից են WebMoney-ն, QIWI-ն, PayPal-ը, «Яндекс.Деньги»-ն եւ այլք:
Նամակի հեղինակների կարծիքով՝ տեսանույնականացումն անհրաժեշտ է, որպեսզի ֆիզիկական անձիք կարողանան դառնալ վարկային ընկերության հաճախորդ առանց մասնաճյուղ այցելելու՝ ռիսկի չենթարկելով սեփական եւ շրջապատողների առողջությունը: Տեսանույնականացումն անցնելուց հետո հաճախորդները կկարողանան օգտվել ցածր ռիսկային ֆինանսական ծառայություններից՝ բանկային հաշիվներ եւ դրանց կից քարտեր, ինչպես նաեւ անձնավորված էլեկտրոնային դրամապանակներ: Երկուսի դեպքում էլ դրանց սահմանը չպետք է գերազանցի 600 000 ռուբլին:
Ռուսաստանում արդեն իսկ գոյություն ունի Միասնական կենսաչափական համակարգը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին բանկերում հեռահար անցնել նույնականացում եւ հաճախորդ դառնալ: Սակայն, ինչպես նշվում է նամակում, այդ համակարգում առկա գրանցման մակարդակը թույլ չի տալիս համարել այն հեռահար նույնականացման համընդհանուր հասանելի մեթոդ:
«Տեսակապի օգտագործմամբ նույնականացումն արդեն լայն տարածում ունի համաշխարհային պրակտիկայում, այդ թվում՝ Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում եւ լիովին համապատասխանում է FATF-ի (Financial Action Task Force) պահանջներին»,- նշված է նամակում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: