ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 11-ին հանդիպում էր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ միջոցառման ընթացքն ու դրա շրջանակում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի բարեհաջող իրականացմանը խոչընդոտող խնդիրները: Փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսական ծրագրերին մասնակցելու համար դիմող քաղաքացիների կողմից առավել հաճախ բարձրացվողհարցերը, որոնք մեծամասամբ վերաբերում են տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությանը, վարկերի տրամադրման ժամկետների երկարաձգմանը, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար: Արման Խոջոյանն ընդգծել է, որ ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին եւ նպատակային օգտագործվի:«Մեր կողմից լրացուցիչ ուշադրության են արժանանալու հատկապես մինչեւ մեկ միլիոն դրամի չափով վարկերը, եւ այդ նպատակով առաջիկայում նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության վարչության աշխատակիցները ավելի հաճախ են մոնիթորինգային այցեր կազմակերպելու շահառուների տնտեսություններ»,- նշել է փոխնախարարը:Հանդիպման ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ ծրագրերի բարելավման ուղղությամբ, քննարկվելէ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը, ծրագրերում այլ ֆինանսական կառույցների ընդգրկման հնարավորությունը, ինչը թույլ կտա թեթեւացնել մասնակից կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը դիմում-հայտերի ընդունման եւ ուսումնասիրման հարցում: Առանձին անդրադարձ է կատարվել մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմաններին, պետության կողմից ստանձնած համաֆինանսավորման պարտավորություններին, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցմանը եւ այդ համատեքստում վարկային ռիսկի զսպման մեխանիզմների (ֆինանսական գրավ, երաշխիք/երաշխավորություն) օգտագործմանը: Tweet Դիտում՝ 955