Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության հոդվածից՝ նվիրված բանկային ռիսկերի կառավարմանը COVID-19-ի պայմաններում (Banking models after COVID-19: Taking model-risk management to the next level)։Կորոնավիրուսի համավարակն անսպասելի թերություններ է բացահայտել բանկային բիզնեսի կառավարման մոդելներում։ Ինչպե՞ս բանկերը լավագույն կերպով կարող են լուծել այս խնդիրը։Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման դեմ ներդրվող սահմանափակումները հսկայական վնաս են հասցնում տնտեսությանը։ Եվ բանկային համակարգն այս առումով բացառություն չի։ Շատ ծանր հարված է հասված բանկերի կապիտալին, շահույթին ու իրացվելիությանը, իսկ ռիսկերի գնահատման եւ կանխատեսման մաթեմատիկական մոդելները չեն աշխատում ընթացիկ պայմաններում։ 04.05.2020 | 15:40 Մաթեմատիկական մոդելները կբացահայտեն բանկային ռիսկերը կորոնավիրուսի ժամանակ Բանկերի հիմնական ձախողումը նրանում չէ, որ իրենք ճգնաժամի դեմ պայքարում կիրառեցին անհամապատասխան մոդելներ, այլ նրանում, որ բակերը նման իրադարձությունների համար չունեցան գործողության համապատասխան պլան։ Բացի այդ, բանկերն իրենց կանխատեսումները կառուցեցին պատմական տվյալների հիման վրա՝ գործնականում հասանելիություն չունենալով այն տվյալներին, որոնք ի հայտ են գալիս այսօր։ Անգամ, եթե բանկերը տիրապետեին նոր տեղեկատվությանը, իրենց ենթակառուցվածքն ու համակարգերը չունեն անհրաժեշտ ճկունություն։ Ֆինանսական հաստատությունները պետք է շտապ վերանայեն իրենց մոդելների ռազմավարությունը: Նրանք պետք է մշակեն եւ կիրառեն ինչպես արդյունավետ կարճաժամկետ գործողություններ, այնպես էլ մոդելի ամրության բարելավման երկարաժամկետ ծրագիր:***Առաջին փուլում բանկերը պետք է կենտրոնանան մոդելների արդյունավետ ճշգրտման վրա, որպեսզի դրանք լինեն նպատակային․ փոփոխությունները պետք է կատարվեն արագ, բայց նաեւ արդյունավետ եւ հետեւողական` խուսափելու համար ավելորդ ծախսերից:Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ աշխատանքային խումբ`բանկերին ճգնաժամային ռեժիմում ղեկավարելու համար: Այս թիմը պետք է ունենա հստակ կառավարում, կարգապահական գործառնական մոդել եւ օգտակար MRM գործիքներ: Պետք է ապահովվի տարբեր տեսակի մոդելների ճշգրտումների եւ հիմնական ենթադրությունների խաչաձեւ ստուգում ՝ ապահովելու համար հետեւողականությունն ու կանխելու համար հակասական որոշումները: Ճշգրտումներն անհրաժեշտ է պարբերաբար վերանայել եւ վերլուծել դրանց անհրաժեշտությունը՝ տնտեսական իրավիճակի փոփոխության հետ համահունչ։Պետք է մշակվի արտակարգ իրավիճակներում մոդելի կառավարման պլան։ Պետք է լինեն պատրաստի լուծումներ ձախողման դեպքում զրոյական կամ ցածր ռիսկայնությամբ մոդելների համար: Անհրաժեշտության դեպքում պետք է մշակվի ծրագիր` խափանման դեպքում մոդելի հետ կապված գործունեության շարունակականության համար:Թիմը պետք է աշխատի կառավարման հստակ ծրագրի ներքո՝ կրիտիկական պայմաններում ապահովելով բիզնեսի գործունեության տեսանելիությունն ու հաշվետվողականությունը՝ մոդելի մշակման, ճշգրտման, վերանայման եւ մոնիթորինգի միջոցով:Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 3843