Մոսկվայի եւ Տոմսկի պետական համալսարանների (ՄՊՀ, ՏՊՀ) գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կստեղծեն մաթեմատիկական մոդելներ՝ բանկային հատվածում նոր ռիսկերի բացահայտման եւ գնահատման համար, այդ թվում այն ռիսկերի, որոնք ի հայտ են եկել կորոնավիրուսի համավարակի ընթացքում:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «գիտնականների միջազգային խումբը՝ ՏՊՀ-ի դոցենտ Եվգենի Պչելինցեւի գլխավորությամբ, սկսում է ֆինանսական համակարգի քանդմանը տանող ռիսկերի քարտեզի ստեղծման նախագծի իրականացումը»:ՄՊՀ-ի տնտեսագետներն ու ՏՊՀ-ի մաթեմատիկոսները համատեղ կբացահայտեն բանկային հատվածի ռիսկերը եւ կառաջարկեն դրանց գնահատման համար միջոցներ: Նախագիծը կիրականացվի Ռուսաստանի գիտական հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով:Նախագիծն ենթադրում է մաթեմատիկական մոդելների ստեղծում եւ վերլուծություն, ինչը հնարավորության կտա հաշվարկելու՝ դժվար տնտեսական պայմաններում որ դեպքերում կարող է տեղի ունենալ ֆինանսական շուկաների փլուզումը, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Աշխատանքի ընթացքում վերլուծաբանները կօգտագործեն ֆինանսական ցուցանիշների մասին տվյալները Bloomberg-ի, ինչպես նաեւ CRSP նեղ մասնագիտացած բազաներից: Ստացված մոդելները կօգտագործվեն հաշվարկների համար՝ շուկայի կոնկրետ խաղացողների խնդրանքով, կամ միջնորդ ընկերությունների հետ համագործակցությամբ: Դրանցով արդեն հետաքրքրված են Նորմանդիայի բիզնես կենտրոնները՝ Neoma Business School-ն ու Ecole de Management de Normandie-ն:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18676