Առցանց գնումների մարաթոն Հայբիզնեսբանկի VISA քարտապանների համար

08.05.2020 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #VISA #PayX
Հայբիզնեսբանկը տեղեկացնում է, որ բանկի Visa քարտով PayX-ի գործընկեր առցանց խանութներից 10 000 դրամ եւ ավելի գնումներ կատարելիս, հաճախորդները կարող են մասնակցել շահավետ առցանց գնումների մարաթոնին եւ ստանալ 500 նվերներից մեկը։

«Մարաթոնի հաղթողներին սպասվում են բազմաթիվ նվերներ՝ խելացի ժամացույցներ, անլար ականջակալներ, լիցքավորիչներ, Samsung Galaxy Tab պլանշետներ եւ գլխավոր մրցանակը՝ iPhone11:

Առաջարկից օգտվելու համար Հայբիզնեսբանկի Visa քարտապաններին անհրաժեշտ է գրանցվել https://payx.am/ visa կայքում կամ հաղորդագրություն ուղարկել PayX-ի ֆեյսբուքյան էջին՝ նշելով գնում կատարողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, քարտի առաջին ու վերջին 4 նիշերը:

Շահավետ առցանց գնումների մարաթոնի մասնակցության պայմանների մանրամասները եւ խանութների ցանկը ներկայացված են այստեղ»,- նշված  է հաղորդագրության մեջ:

Առաջարկը գործում է 2020թ. մայիսի 1-ից հունիսի 25-ը:

«Եթե դեռ չեք հանդիսանում Հայբիզնեսբանկի Visa քարտի քարտապան, ապա շտապեք ձեռք բերել այն: Մեր քարտերի միջոցով Դուք կստանաք հնարավորություն մշտապես օգտվելու Հայբիզնեսբանկի եւ բանկի գործընկերների կողմից առաջարկվող բազմաթիվ ակցիաներից»,- հավելել են բանկում:
Դիտում՝ 2309
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW