Աշխատանքի հնարավորություն՝ արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

08.05.2020 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշխատանք
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ու  մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց  են  նախաձեռնել:

Նախարար Սուրեն Պապիկյանի  հանձնարարականով` ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման եւ տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:


Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում եւ պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:  Հղումները`

Արագածոտնի մարզպետարան,   
Արարատի մարզպետարան,   
Արմավիրի, մարզպետարան,  
Գեղարքունիքի մարզպետարան,
Լոռու մարզպետարան,   
Կոտայքի մարզպետարան,   
Շիրակի մարզպետարան,  
Տավուշի մարզպետարան
Վայոց ձորի մարզպետարան
Սյունիքի մարզպետարան
Դիտում՝ 1648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW