ԼՂՀ նախագահը հանդիպեց Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարներին` Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ

08.03.2008 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր ԼՂՀ նախագահ Բակո //Սահակյանն ընդունել է Ռուսաստանում բնակվող մի խումբ հայազգի գործարարների` “Տրոյկա Դիալոգ” ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԼՂՀ վարչապետի եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Հյուրերը ծանոթացել են հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշների, հարկային դաշտի յուրահատկություններին, ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված տարբեր հարցերին:

ԼՂՀ Նախագահը ողջունել է Արցախի զարգացմանն օժանդակելու ռուսաստանցի գործարարների պատրաստակամությունը եւ հավաստիացրել, որ ԼՂՀ իշխանությունները կանեն հնարավորը փոխշահավետ համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղությամբ:

Դիտում՝ 6380

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW