Որոշ ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք ազատվել է մաքսատուրքից

07.05.2020 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵԱՏՄ #մաքսատուրք
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածք ազատվել է մաքսատուրքից:

Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշումների համաձայն՝ մինչեւ 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, եւ ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ:

Արտոնությունն ուժի մեջ է մտել մարտի 16-ից:

ԵՏՀ որոշման համաձայն՝ մինչեւ հունիսի 30-ը ներառյալ մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաեւ գյուղատնտեսական որոշ ապրանքներ:

Արտոնությունն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։

Ապրանքների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW