Ռուսաստանում վարկառուների 35%-ը հայտնվել է ռիսկային գոտում

07.05.2020 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #վարկառուներ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսաստանյան վարկառուների 11%-ը գրեթե ամբողջովին կորցրել է եկամտի աղբյուրը, նշվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) վերլուծական զեկույցում։

Պարտավորություններ ունեցող եւս 10%-ը հայտնել է, որ իր եկամուտը կրճատվել է ավելի քան կեսով։ Վարկառուների 14%-ի մոտ էլ տեղի է ունեցել եկամտի իջեցում ավելի քան մեկ երրորդով։

Ինչպես հաղորդում է RBC-ն, գնահատականներն արվել են Ռուսաստանի ԿԲ-ի պատվերով իրականացված հեռախոսային հարցման արդյունքների հիման վրա։ Հարցումը կատարվել է ապրիլի 16-ից 24-ը․ մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,5 հազ․ ռուսաստանցի։


«Այսպիսով, վարկառուների միագումար 35%-ը հայտնվել է ռիսկային գոտում՝ համավարակի հետեւանքով սահմանափակող միջոցների ներդրման առաջին ամսվա ավարտից հետո»,- եզրահանգում է ՌԴ ԿԲ-ն։

Միաժամանակ, ԿԲ-ի հարցումը ցույց է տվել, որ վարկեր ունեցող քաղաքացիների կեսը դեռեւս չի բողոքել եկամտի անկման մասին։
Դիտում՝ 3912

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW