Հարցում. Ռուսաստանի ՓՄՁ-ների մեկ երրորդը կրճատել է աշխատակիցների կեսին

16.04.2020 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ
Ռուսաստանում հարցված փոքր ու միջին ընկերությունների մեկ երրորդը հայտնել է իր աշխատակիցների ավելի քան 50%-ի կրճատման մասին:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության առցանց հարցումը, որն իրականացվել է Ռուսաստանի տարբեր մարզերի 2 հազար գործարարների շրջանում:

Գործակալությունը WikiVote հարթակի հետ համատեղ բիզնեսի «ինքնազգացողության» մասին հարցաթերթիկով չատ-բոթ էր մշակել, որը գործարկվել էր ապրիլի 7-ին:

Հարցման հիման վրա «բիզնեսի ինքնազգացողության քարտեզ» է  ձեւավորվում, որում արտացոլվում են գործարարների դրության մասին փոփոխություններն ու աջակցության միջոցների ազդեցությունը:
Դիտում՝ 1413

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW