Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. ապրիլը 2019թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 0.9%:Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.8%-ով:2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: 2020թ. ապրիլին մարտի համեմատ կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը ՝6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: 06.05.2020 | 12:32 Փաշինյանը գնաճի կառավարումն արդյունավետ է համարում Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ`8.3% գնաճ:Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 6.5%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.7% գնանկում:2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 7.4% գնաճ, այդ թվում, շաքարավազի գնաճը կազմել է 9.0%: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: Ձվի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ: 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1%, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 0.6% գնաճ:Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.1% հավելաճ, իսկ 2020թ. մարտի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 4239