Փաշինյանը գնաճի կառավարումն արդյունավետ է համարում
06.05.2020 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«ՀՀ Կենտրոնական բանկն այս ճգնաժամային շրջանում շուրջ $90 մլն-ի գնում է իրականացրել շուկայից, եւ մեր ֆինանսական համակարգը եւս մեկ անգամ ապացուցեց իր կայունությունը»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ գնաճի կառավարումը եղել է արդյունավետ. «Այսօր շուկայում ունենք ապրանքներ, որոնք թանկացել են, հիմնականում նպարեղենը, բայց ունենք նաեւ էժանացած եւ գնի փոփոխության չենթարկված ապրանքներ: Բայց, ընդհանուր առմամբ, շուկայում գնաճի առումով լիարժեք հավասարակշռված վիճակ է»:
Կառավարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 620 905 աշխատատեղ, փետրվարին եղել է 618 000 աշխատատեղ: Ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 մլրդ 883 մլն դրամ, իսկ փետրվարին՝ 119 մլրդ 700 մլն դրամ:
Մոտավորապես 5 մլրդ դրամով էլ փոխհատուցել են քաղաքացիների կոմունալ վճարները, որից 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: