Առաջարկություններ՝ սնանկության ալիքը կանխելու համար

06.05.2020 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ազգային օրակարգ» #սնանկություն
«Ազգային օրակարգ» կուսակցության Տնտեսական հանձնախումբը կազմակերպել էր տեսակոնֆերանս՝ նվիրված ճգնաժամի պայմաններում սնանկության ու հարակից հարկային վարչարարության հարցերի վերաբերյալ։

Կոնֆերանսին մասնակցել են մի քանի տասնյակ տնտեսագետներ, իրավաբաններ, ֆինանսիստներ եւ հանրային գործիչներ, որոնց համատեղ քննարկման արդյունքում մշակվել են առաջարկություններ, որոնք հասանելի են այս հղումով:

Արձանագրվել է, որ հարկային վճարումների հետաձգումը, հարկային պարտավորություններից ազատումը, հարկային դրույքաչափերի նվազեցումը, հարկային ստուգումների կասեցումը, ձեռնարկությունների դեմ սնանկության վարույթների հարուցման գործընթացի կասեցումն այն գործիքներն են, որոնք բազմաթիվ երկրներ կիրառում են համավարակի բացասական ֆինանսա-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով։

«Վերոնշյալ գործիքներից հատկապես կարեւոր է հարկային մարմնի կողմից ձեռնարկություններին սնանկ ճանաչելու դիմումների ներկայացման գործընթացի կասեցումը։ Նման քաղաքականության շարունակումը ներկա պայմաններում կարող է հանգեցնել մի շարք մասշտաբային բացասական հետեւանքների, ինչպիսիք են՝

- Քաղաքացիական շրջանառությունից դուրս կմղվեն իրական ներուժ ունեցող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ,

 - Քաղաքացիական շրջանառությունից դուրս մղված սուբյեկտների հետ տնտեսական հարաբերություններ ունեցող մնացած մասնակիցների համար նույնպես կառաջանան իրական ֆինանսական ռիսկեր,

- Համատարած սնանկությունների պարագայում կառաջանա օտարվող ակտիվների աննախադեպ աճ՝ արդյունքում հրապարակային սակարկությունների միջոցով այդ ակտիվների իրացվելի գները կնվազեն, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն կազդի պարտատերերի պահանջների բավարարման ծավալների վրա,

- Բացի այդ, այդ էապես էժան արժեքով օտարվող ակտիվները կենտրոնանալու են էական ֆինանսական ռեսուրսներ ունեցող «քչերի» ձեռքում,

- Հնարավոր բացասական ազդեցություն կունենա երկի սոցիալական իրավիճակի վրա։ Մասնավորապես՝ կունենանք գործազրկության կանխատեսելի կտրուկ աճ»,- նշված է «Ազգային օրակարգ» կուսակցության հաղորդագրության մեջ:

Առաջարկներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW