Հայէկոնոմբանկը FMO-ի հետ կնքել է $10 մլն եւ €5 մլն չափով վարկային պայմանագիր

05.05.2020 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #FMO
Հայէկոնոմբանկը հոլանդական զարգացման բանկի (FMO) հետ կնքել է $10 մլն եւ € 5 մլն գումարի չափով վարկային պայմանագիր, որը «համահունչ է FMO-ի վարած ռազմավարությանը՝ ուղղված անհավասարությունների նվազեցմանը եւ կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը»:

Ինչպես նշել են Հայէկոնոմբանկում, ներգրավված միջոցներով ֆինանսավորվելու են առավել մեծ ուշադրության կարիք ունեցող թիրախային հաճախորդները՝ միկրոձեռնարկությունները, կանայք եւ երիտասարդ հաճախորդները, բացի այդ կանաչ ծրագրերի, վերականգնվող էներգետիկայի, էներգետիկայի եւ ջրային արդյունավետության, գյուղատնտեսության, ջրային տնտեսության, ձկնաբուծության, վերամշակման, թափոնների կառավարման եւ նմանատիպ այլ ոլորտներում ներգրավված հաճախորդները:

Հայէկոնոմբանկը հոլանդական FMO զարգացման բանկի հետ սկսել է համագործակցել դեռեւս 2010 թվականից:

«Արդեն երեք տասնամյակ շարունակ բանկի հանդեպ վստահության աստիճանի խոսուն ապացույցն են մի շարք առաջնակարգ միջազգային ֆինանսական ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության փորձն ու պատմությունը եւ մեծաքանակ հաջողված նախագծերը»,- նշել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը:

FMO-ի մասին

FMO-ն հոլանդական զարգացման բանկ է, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների եւ զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին հավակնոտ ծրագրերում եւ ձեռնարկատիրություններում ներդրումներ իրականացնելու միջոցով:  FMO-ն ունի ավելի քան 50 տարվա ապացուցված փորձ, որը հնարավորություն է տալիս մարդկանց հմտություններ ձեռք բերել եւ բարելավել իրենց կյանքի որակը:

FMO-ն կենտրոնանում է երեք հիմանական ոլորտների վրա, որոնք ունեն զարգացման բարձր ազդեցություն՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ ագրոբիզնես, սնունդ եւ ջուր:

FMO-ն 85 երկրներում ավելի քան €9,7 մլրդ-ի ներդրումային պորտֆելով աշխարհում մասնավոր հատվածը ֆինանսավորող եւ զարգացնող ամենամեծ բանկերից մեկն է:

Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 2003
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW