Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը տուգանեց “ԱրմենՏելին”

07.03.2008 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հանրային ծառայությունները կարգավորորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր 4 մլն դրամով տուգանել է “ԱրմենՏել” ընկերությանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելը” տուգանվել է ՀԾԿՀ “Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների մատուցման կարգի” խախտման համար:

Ինչպես այսօր հայտնել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, 2007 թվականի հոկտեմբերի 1-ից 2008 թվականի հունվարի 1-ն “ԱրմենՏել” ընկերությունը խախտել է տվյալ կարգը` սերվիս-պրովայդերներին չտրամադրելով ուղիղ կապուղիներ:

“ԱրմենՏելի” ներկայացուցիչ Իրինա Տրոֆիմովան հայտնել է, որ վերջին ամիսներին ընկերությունն ակտիվ աշխատանքներ է վարում ուղիղ կապուղիների տրամադրման տեխնիկական հնարավորությունների ստեղծման համար եւ արդեն սերվիս-պրովայդերների հետ ստորագրել է 28 պայմանագիր: Նրա խոսքերով, շուկայի ազատականացումից հետո ժամանակ էր պահանջվում տեխնիական համալրման համար:

“Ընկերությունն իր առջեւ խնդիրը լիովին լուծելու նպատակ է դրել, եւ այսօր “ԱրմենՏելը” պատրաստ է բոլոր սերվիս-պրովայդերների հետ ուսումնասիրել կապուղիներ տրամադրելու հնարավորությունները”,- ասել է Իրինա Տրոֆիմովան:

ՀԾԿՀ նախագահը դրական գնահատական է տվել վերջին երկու ամիսներին ընկերության գործունեությանը: Միաժամանակ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ չկիրառելով համապատասխան պատժամիջոցներ, ՀԾԿՀ-ն կխախտեր օրենսդրությունը:

Հանձնաժողովի ղեկավարն “ԱրմենՏելին” նաեւ խորհուրդ է տվել ավելի թափանցիկ աշխատել ԶԼՄ-ների հետ, մասնավորապես չթաքցնել ղեկավար աշխատողների աշխատանքից ազատվելու պատճառները:

Դիտում՝ 5786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW