«Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական շուկայում առաջարկում է նորարար՝ առցանց վարկավորման գործիք, որը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել վարկավորում սպառողական կարիքների համար, այլ նաեւ տրամադրել մինչեւ 4 մլն դրամի գյուղատնտեսական վարկեր, որոնցում ամբողջապես հաշվի են առնված գյուղատնտեսության սեզոնային բնույթը:«Ընդամենը մի քանի պարզ քայլ է անհրաժեշտ առցանց եղանակով վարկային դիմում-հայտ ներկայացնելու համար: Հաճախորդը մուտք է գործում ընկերության պաշտոնական կայքէջ, բացում է առցանց եղանակով վարկային հայտ ներկայացնելու պատուհանը, որը գտնվում է կայքի տեսանելի մասում եւ սկսում է լրացնել այն՝ մուտքագրելով իր (երաշխավորների, փոխկապակցված անձանց, եթե այդպիսիք կան) անձնական տվյալները, պահանջվող գումարի չափը, տարեկան տոկոսադրույքը, սպասարկող տարածքային ստորաբաժանումը եւ այլն: Անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո ձեւավորվում է վարկային դիմում-հայտ, որն էլ ուղարկվում է սպասարկող ստորաբաժանմանը:Վարկի հաստատումից հետո հաճախորդը եւ երաշխավորը/ները ներկայանում են ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանում` ընդամենը ստորագրելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որից հետո վարկի գումարը փոխանցվում է հաճախորդին:Ծառայությունը հասանելի է առցանց եղանակով`«Կամուրջ»-ի պաշտոնական էջում, ինչպես համակարգչի միջոցով, այնպես էլ մոբայլ տարբերակով»,- նշել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը: Tweet Դիտում՝ 8226