ՀԿԵ-ն սպասում է փոխադրումների կրճատում բոլոր ուղղություններով

05.05.2020 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Ալեքսեյ Մելնիկով
«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում հայտնել են, որ ընթացիկ տարվա 4  ամսվա ընթացքում փոխադրել են 974,1 հազ. տոննա բեռ, ինչը 8,4%-ով գերազանցում է 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Միեւնույն ժամանակ, հաշվետու շրջանում, բեռների ներմուծման ծավալները կրճատվել են 8,9%-ով, արտահանումն աճել է 7,6%-ով, իսկ տեղական փոխադրւմները՝ 15,2%։

Ընկերության կանխատեսումներով, տարեկան կտրվածքով մայիսին սպասվում է փոխադրումների կրճատում բոլոր հաղորդակցություններում։

Առաջին 4 ամսին ուղեւորափոխադրումների ծավալները 2019-ի նկատմամբ կրճատվել են 16,2%-ով՝ կազմելով 18,8 հազ. մարդ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հայտնել է, որ տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով կորոնովիրուսային ինֆեկցիայի պատճառով ստեղծված իրավիճակը, հաստատել է ընկերության աշխատանքի հստակեցված պլանը, որը վերանայվել է նվազման ակնկալիքով։

«Հայաստանում պահպանվող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում, ՀԿԵ-ն եւ իր կազմի մեջ մտնաղ ձեռնարկությունները պիտի շարունակեն պատասխանատու կատարել դրված խնդիրները»,- ՀԿԵ-ում կայացած խորհրդակցության ընթացքում նշել է նա:

Նշվել է նաեւ, որ ընթացիկ տարում ՀԿԵ-ում միջին աշխատավարձի չափը կազմել է 246 000 դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 18,3%-ով։
Դիտում՝ 3163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW