ՀԲ պաշտոնյա. Կօգնենք երկրներին մեղմել ճգնաժամի տնտեսական ցնցումները
04.05.2020 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://clubofmozambique.com/

«Որպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ՝ ես սերտորեն աշխատելու եմ մեր շահառու երկրների կառավարությունների հետ, որպեսզի նրանց օգնենք զարգացման լուրջ արդյունքների հասնել, սակայն մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետեւանքների հասցեագրումը»,- ասել է Աննա Բյերդենը:
Համաշխարհային բանկից հաղորդել են, որ ավելի քան $1,4 մլրդ է նախատեսվել ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքները մեղմելու գործում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին օգնելու համար։
2020թ. ապրիլի 2-ից շուրջ $490 մլն-ի հատկացում է հաստատվել օպերատիվ արձագանքման նոր ծրագրերի համար։ Բացի այդ, առկա նախագծերի եւ վարկային ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով մինչեւ $925 մլն է վերատեղաբաշխում, օգտագործվում կամ տրամադրվում երկրներին՝ ՔՈՎԻԴ-19-ի հակազդման միջոցառումներին օգնելու նպատակով։
Այս ֆինանսավորմամբ վճարվելու է բուժսարքավորումների, այդ թվում՝ թեստեր, շնչառական սարքեր եւ օդափոխիչներ, առողջապահական համակարգերի կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ բուժաշխատողների վերապատրաստում, ինչպես նաեւ կորոնավիրուսից տուժած ամենից անապահով մարդկանց սոցիալական պաշտպանության համար։
Տարածաշրջանի մի շարք երկրներ այս ընթացքում Համաշխարհային բանկի հետ քննարկում են ապագա ծրագրերի եւ այն օժանդակության շուրջ, որն անհրաժեշտ է լինելու համավարակի հետեւանքների հասցեագրման համար։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: