ՀԲ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ-ին «այս կարեւոր փուլում»
28.04.2020 | 08:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://i.hurimg.com/

Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Փոխվարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Նա բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:
Մհեր Գրիգորյանն իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար եւ նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով եւ մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը:
Այնուհետեւ փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր եւ արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում:
Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաեւ ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային եւ արդյունավետ
Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ բնակչության ու տնտեսության համար դրա հետեւանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարեւոր փուլում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: