ԱՄԿ. Գլոբալ աշխատուժի կեսը կզրկվի գոյատեւման միջոցից

29.04.2020 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԿ #աշխատուժ
Ավելի քան 300 մլն մարդ աշխարհում կզրկվի աշխատանքից, 1,6 մլրդ մարդ էլ կարանտինով պայմանավորված կկորցնի գոյատեւելու միջոցները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն, այս մասին ասված է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) երրորդ զեկույցում:

ԱՄԿ-ի տվյալներով՝ մինչեւ այս տարվա հուլիս արդեն կարող է կորցված լինել լրիվ դրույքով 305 մլն աշխատատեղ: Միաժամանակ, տնտեսության ոչ ֆորմալ հատվածներում զբաղված 1,6 մլրդ մարդ, այսինքն՝ աշխատուժի գրեթե կեսը, կարող է լրիվ զրկվել գոյատեւման միջոցներից:


ԱՄԿ-ի գնահատականով՝ ամբողջ աշխարհում ավելի քան 436 մլն ձեռնարկություն բախվում է աշխատանքի ընդհատումների բարձր ռիսկերի հետ: Այս ձեռնարկություններն աշխատում են տնտեսության առավել տուժած ոլորտներում, այդ թվում 232 մլն-ը՝ մեծածախ եւ մանրածախ առեւտրի, 111 մլն-ը՝ մշակող արդյունաբերության, 51 մլն-ը՝ բնակարանաշինության ու հասարակական սննդի ոլորտներում եւ 42 մլն-ը՝ անշարժ գույքի շուկայում եւ ձեռնարկատիրական այլ ոլորտներում:

Այս կապակցությամբ ԱՄԿ-ն հորդորում է  ձեռնարկությունների աշխատակիցների նկատմամբ կիրառել շտապ, նպատակաուղղված եւ ճկուն միջոցներ:
Դիտում՝ 4859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW