“Յունիբանկը” հայտարարել է նոր ավանդատեսակի ներդրման մասին

06.03.2008 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կանանց գարնանային տոների կապակցությամբ “Յունիբանկը” հայտարարել է “Անահիտ” նոր ավանդատեսակի ներդրման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, ավանդատուները կարող են միջոցներ ներդնել ՀՀ դրամով (սկսած 500 000 դրամից), դոլարով (սկսած $1500-ից) եւ եվրոյով (սկսած 1000 եվրոյից)` 183-ից 550 օր ժամկետով:

Արժույթի տեսակից եւ տեղաբաշխման ժամկետից կախված ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5-11%:

Ավանդի չափից կախված, ավանդատուներին կտրամադրվեն Visa Electron, Visa Classic եւ Visa Gold պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ ավանդի սկզբնական գումարի 90%-ի չափով օվերդրաֆտ:

Ավանդատուները կարող են ձեւակերպել իրենց ավանդները մարտի 8-ից մինչեւ ապրիլի 30-ը:

Դիտում՝ 6241
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW