Boeing-ի ղեկավարը՝ ուղեւորային փոխադրումների վերականգնման մասին

28.04.2020 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Boeing #Դեվիդ Կելխուն
Boeing ամերիկյան ավիաշինարարական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դեվիդ Կելխունը կարծում է, որ ուղեւորային ավիափոխադրումները կարաղ են վերադառնալ 2019թ. մակարդակին ոչ շուտ, քան երկու կամ երեք տարի հետո:

«Մենք սպասում ենք, որ ուղեւորությունները  2019թ. մակարդակին վերադառնալու համար կպահանջվի երկու կամ երեք տարի, եւ եւս մի քանի տարի, որպեսզի այս ոլորտում վերականգնվի երկարաժամկետ աճի միտումը»,- թոփ մենեջերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:


Ընկերության ղեկավարն ասել է նաեւ, որ երբ առեւտրային ավիափոխադրումների շուկան վերադառնա կայուն վիճակին, այն «կլինի ավելի փոքր, իսկ հաճախորդների կարիքներն՝ ուրիշ»:

Պատասխանելով այն հարցին, թե երբ ընկերությունը կվերսկսի շահաբաժինների վճարումը, Դեվիդ Կելխունն ասել է որ «կանցնեն տարիներ», մինչ դա տեղի կունենա:
Դիտում՝ 6678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW